Գրիգոր Գրիգորյանի պատասխանը Աշոտ Զաքարյանի զրպարտանքներին և հերհյուրանքներին

Հերքում. Վայք քաղաքի բնակիչ, Աշոտ Զաքարյանը և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների միջոցով անդրադառնալով Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ–ի խնդրին, փորձել են ստի և կեղծիքի միջոցով մոլորեցնել լրատվամիջոցներին և  հանրությանը, ինչպես նաև շահարկել և զրպարտել գործարար ԳրիգորԳրիգորյանի անունը: Ներկայացնում ենք «Արփա» փոքր ՀԷԿ-ի ներկայիս սեփականատերից մեկի, գործարար Գրիգոր Գրիգորյանի պատասխանը՝ հերքումը: Աշոտ Զաքարյանի և փաստաբանի կողմից ներկայացվածն ամբողջությամբ հիմնված է ստի և ցինիզմի վրա, բարձրաձայնում են մարդկանց անուններ որոնք ընդանրապես կապ չունեն և նույնիսկ տեղյակ չեն նշված հարցերից: Բնականաբար հասկանալի է, որ նրանք բարձր պաշտոնատար անձանց անուններ հնչեցնելով, փորձում են լսելի դառնալ և հարցին հնչեղություն հաղորդել հնարավորինս մեծ լսարան ապահովելու համար։ Ցինիզմով ու շանտաժով Զաքարյանը փորձում է քողարկել իր կողմից «Արփա» ՓՀԷԿ–ում կատարված յուրացումներն ու պատճառված վնասները, իր տնօրինության ժամանակահատվածում իր իսկ կողմից կնքված կեղծ փոխառության պայմանագրերը և ընկերության դրամարկղից կանխիկացրած շուրջ 50 մլն ՀՀ դրամի յուրացումները և բազմաթիվ ինքնիրավչությունները, ինչն իրենց մոտ չի ստացվի, քանի որ միևնուն է վաղ թե ուշ Զաքարյանը օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա վերը նշված հանցանքների համար։ Առավել ևս վերը նշվածի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, մինչդեռ Զաքարյանը փորձում է հորինվացքներով, շանտաժով և ցինիզմով իրեն հանրությանը ներկայացնել որպես զոհ կամ ունեզրկված, խուսափելու համար հետագա պատասխանատվությունից: Նրանք ներկայիս քաղաքական իրավիճակի ընկալման լուրջ խնդիր ունեն, որը շահարկում են իրենց անձնական ստահոտ շահերի համար։ Իսկ գործարարի անունը շահարկելու և զրպարտելու համար իրենք դեռ օրենքի առաջ պատասխան պետք է տան։ Իսկ «ունեզրկված գործարարի» կերպարը դա Աշոտ Զաքարյանի մտացածին երևակայության արդյունքն է, որն իրականությունից շատ հեռու է, քանի որ նա իր տեսակով երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել գործարար, ուստի ունեզրկված լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Չհիմնավորված և հորինված լուրեր տարածելով, օգտագործելով հայտնի մարդկանց անուններ Զաքարյանը դարձել է ոչ թե ունեզուրկ, այլ պատվազուրկ։ Զաքարյանի հեթական շանտաժն ու ցինիզմը դրսևորվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև իր թիմակիցներով ակցիա անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ, որի վերաբերյալ կասեմ, որ ինչ թիմակիցներ, Աշոտ Զաքարյանի նման մարդիկ չունեն և չեն էլ կարող ունենալ թիմակիցներ։ Իր ստի և շանտաժի թիմակիցներն են՝ կինը, ծառայությունից խուսափած որդին և վճարովի փաստաբանը։ Կցանկանայի հստակեցնել, որ ես ձեռք  եմ բերել ոչ թե «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը, այլ «Արփաէներգիա» ՍՊԸ-ի՝ հենց Զաքարյանի խնդրանքով, քանի որ վերջինս սննկացման եզրին էր հայտնվել իր իսկ կատարած ինքնիրավչությունների արդյունքում։ Ինչ վերաբերվում է ընկերությունում Զաքարյանի կողմից սեփական միջոցների ներդրմանը, ապա նա ոչ մի լումա չի էլ փորձել ներդնել ընկերությունում, քանի որ իմաստազուրկ կլիներ գումարներ դնել, ապա յուրացնել դրանք։ Ընկերության բաժնետեր, դարձել եմ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ և օրենքով նախատեսված կարգով, ինչի օրինականության հարցը Աշոտ Զաքարյանի կողմից դատական կարգով վիճարկվել է դեռևս 2013թ-ին, և դրա վերաբերյալ դատարաններն իրենց դիրքորոշումը թիվ ԵԿԴ/2051/02/13 քաղաքացիական գործով արդեն հայտնել են, իսկ վերջնականորոշումը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով ճանաչվել է իմ «Արփաէներգիա» ՍՊԸ-ում բաժնետեր լինելու օրինականությունը։ Նշված գործով Զաքարյանը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել կամ լուծել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, որով ես դարձել էի ընկերության 50 տոկոս բաժնետերը, և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Զաքարյանի հայցն ամբողջությամբ մերժվել է ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Զաքարյանի կողմից ազնիվ կլիներ խոսել նաև վերը նշվածի մասին, և այլոց անուների անվանակման փոխարեն ներկայացներ իր շահերի համար «պայքարողների» մասին, որոնք     տարբեր      ժամանակահատվածներում      հանդես      են      եկել     որպես      Զաքարյանի հովանավորներ,   և   այս   իմաստով   առնազն   ազնիվ   չէ   մոլորեցնել   մարդկանց, հագնելով «ազնվագույն» մարդու կերպար և հանրությանը ներկայանալ «զոհի» կերպարով։ Այնպես որ ճիշտ կլինի Աշոտ Զաքարյանը և փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացնեն իրենց հոգեկանառողջության (Մեղսունակության) վերաբերյալ տեղեկանքներ համապատասխան բուժհաստատություններից, (ինչը նաև ես եմ պահանջում) և դա կօգնի, որ լրատվամիջոցները ստիպված չտարածեն միակողմանի, ոչ հավաստի տեղեկատվություն։ Միաժամանակ խոսքս ուղղում եմ լրատվամիջոցներին, որպեսզի օբյեկտիվ ու փաստարկված տեղեկատվության փոխարեն, չսպասարկեն ու տարածեն որևէ մեկի նեղ անձնական խեղաթյուրված ու շահադիտական դրսևորումները, չդառնան գործիք ստի և մոլորության տարածման համար։ Իրենց կողմից ճիշտ կլինի միակողմանի տեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնեն երկու կողմին էլ, առավել ևս որ գործին առնչվում են մի շարք դատական պրոցեսներ: Հարգանքով` Գրիգոր Գրիգորյան    

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am