Ուկրաինայում գրիպի համաճարակը 370 կյանք է խլել
ւկրաինայում գրիպի համաճարակից 370 մահացու դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մահացած հիվանդների 81.4 տոկոսի մոտ հայտնաբերվել է А(H1N1) տեսակի գրիպի վիրուս: «2015թ. 40-րդ շաբաթվանից սկսած Ուկրաինայում գրանցվել է գրիպից մահացության 370 հաստատված դեպք, որոնցից 81.4 տոկոսի դեպքում հաստատվել է գրիպի А (H1N1) pdm09 տեսակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Երկրում գրիպով ու ՍՎՇԻ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը Կիեւում է՝ 55.2, իսկ ամենացածրը՝ Խարկովի շրջանում՝ 10.5 դեպք 10 000 բնակչության վրա: «Ուկրաինայում գրիպով ու ՍՇՎԻ–ով հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 30.7 տոկոսով ու կազմում է 35.4՝ 10 000 բնակչության հաշվով»,- հավելել են նախարարությունից:
