Ցմահ մերժվածները. «խավիարային դիվանագիտության» արդյունքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատժամիջոցներ կիրառել կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված նախկին և գործող պատգամավորների նկատմամբ: Կոռուպցիայի մեջ մեղադրվող մի խումբ պատգամավորների գործունեությունը հետաքննող անկախ հանձնաժողովը նախօրեին հրապարակել է վերջնական զեկույցը, ըստ որի՝ վեհաժողովի շուրջ 3 տասնյակ պատվիրակներ կաշառք են ստացել: Փաստաթղթի հեղինակները, եվրոպացի պաշտոնաթող դատավորներից կազմված խումբը, նշում է, որ 29 պատգամավորների մեծ մասը (որոնց թվում սլովենացի պատգամավոր Զմագո Էլինչին Պլեմանտին, գերմանացի պատգմավոր Կարին Ստրենցը, Կարին Վոլդսեթը, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտենը) ներքաշված են եղել Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ: Մասնավորապես, կաշառքի դիմաց աչք փակելով Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, նրանք քվեարկել են Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության են մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Այդ ամենի դիմաց նրանք հաճախ վարձատրվել են թանկարժեք նվերներով՝ սկսած սև խավիարից մինչև գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներ, անգամ՝ թեթևաբարո աղջիկներ՝ ճոխ հյուրանոցներում: «Ադրբեջանական լվացքատան» այդ «հերոսներին» ԵԽԽՎ-ն նաև ցմահ զրկեց Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու հնարավորությունից: Զեկույցում նշվում է, որ պատգամավորներին կաշառելու գործընթացները կազմակերպել են ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլխան Սուլեյմանովը: Նրանք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից: Փաստաթղթում նշվում է, որ թե՛ կաշառակերները, և թե՛ կաշառք տվողները հրաժարվել են համագործակցել հետաքննող խմբի հետ և չեն պատասխանել կոռուպցիայի փաստերը հետաքննողների հարցերին: Մարդու իրավունքների հարցերով եվրոպական ամենաազդեցիկ ու հեղինակավոր կառույցը համարվող Եվրոպայի խորհուրդը վերջին տարիներին կոշտ քննադատության թիրախում է հայտնվել խորհրդարանական ձևաչափի՝ ԵԽԽՎ-ի ներսում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների, մասնավորապես, «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած հայտնի հետաքննության պատճառով: Անկախ քննչական խումբն ամիսներ տևած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է կառույցի համակարգային դարձած մեծածավալ կոռուպցիոն սխեմաները: Անցած ամիս վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ էր սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ, ովքեր նույնպես խախտել էին վարքականոնի պահանջներն ու ժամանակավորապես զրկվել պատգամավորի հիմնական իրավունքներից: Նրանց արգելված է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել: Այդ որոշումից հետո, ի դեպ, վեհաժողովի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, ով Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը մեղմող առավել ակտիվ գործիչներից էր, որոշեց հեռանալ քաղաքականությունից: Նա հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակությունից, ինչպես նաև պատրաստվում է թողնել Իսպանիայի Սենատը, որտեղ 25 տարի շարունակ ներկայացնում է Վալենսիայի ինքնավար համայնքը: Պաշտոնական Բաքուն այս կոռուպցիոն մեղադրանքներին հստակ չի պատասխանել՝ փոխարենը կառույցին մեղադրել է «ղարաբաղյան հակամարտությունը երբեք չքննարկելու համար՝ հայամետ ուժերի հակազդեցության պատճառով»: Մինչդեռ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս «բարձր է գնահատել» ԵԽԽՎ-ի ընդունած՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հակահայկական բանաձևերը: Այսպես, ԵԽԽՎ Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ: Մասնավորապես ԵԽԽՎ այն նախկին պատվիրակները, որոնց անունները շոշափվում են ԵԽԽՎ հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում, զրկվեցին իրենց կյանքի ընթացքում ԵԽ և ԵԽԽՎ տարածք մուտք գործելու իրավունքից, ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչումից: Մասնավորապես դիտարկվեցին Էլխան Սուլեյմանովի, Ագուստին Կոնդեի, Ալան Դեստեքսի, Լուկա Վոլոնտեի, Կարին Շտրենցի, Գորան Լինդբլադի, Տադեուշ Իվինսկիի և այլոց գործերն առանձին-առանձին: Ընդ որում, ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովն արդեն 3-րդ անգամ է նման լսումներ կազմակերպում. նման քննարկումներ կազմակերպվել են նաև ապրիլի 25-ին և մայիսի 15-ին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am