Գումարը տվել, առել է ...Ադրբեջանի ձեռք բերած ուղղաթիռների մասին
Այսօր կենտրոնական հավաքակայանում ՀԺ-ն ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարզվեց, թե ինչպես է Ադրբեջանը ձեռք բերել ամերիկյան «Բելլ 412» ուղղաթիռները: «Գումարը տվել, առել է»,- պատասխանեց ԳՇ պետը: Մեր դիտարկմանը, թե ԱՄՆ-ն հակամարտող կողմերին զենք չի վաճառում, Դավթյանը արձագանքեց. «Տվյալ հարցը ուղղեք արդեն ամերիկյան կողմին կամ ադրբեջանական կողմին, մենք տեղեկատվություն ունենք, որը չենք ուզում հրապարակել, իսկ ձեռք բերելը՝ գումարը տվել, առել է երրորդ երկրների միջոցով»:
