«Վարչապետի կոչով 300 հոգի վերադարձել է արտասահմանից` ծառայության մեկնելու». Արտակ Դավթյան
«Իրենց զորավարժություններին ուշի ուշով հետևում ենք, անհանգստացնող ոչինչ չկա այս պահին, պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման:Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել ու կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը»,- ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչով արտերկրից վերադարձած երիտասարդներին՝ ԳՇ պետն ասել է. «Մոտ 300 զինծառայողի մասին է խոսքն այս պահի դրությամբ: Նրանցից 156-ը նախկինում զինծառայությունից խուսափողներն են, ովքեր պատրաստ են անցնել ծառայության»:
