Դիպուկահարը սպանել է քաղաքապետին/տեսանյութ/
CNN-ը հայտնում է,որ Ֆիլիպինների Թանավանի քաղաքապետ Անտոնիո Հալիլին սպանվել է քաղաքային խորհրդի շենքում դրոշի բարձրացման արարողության ժամանակ դիպուկահարի կողմից:Փամփուշտը դիպել է քաղաքապետի կրծքավանդակին: Մահափորձի տեսագրությունը համացանցում է: Բժիշկների խոսքով՝ Հալիլին մահացել է վնասվածք ստանալուց մեկ ժամ անց: Հալիլին աջակցում էր նախագահ Ռոդրիգո Դուտերտեին թմրանյութերի դեմ պայքարում, որի արդյունքում թմրանյութերի վաճառքով զբաղվող հազարավոր առևտրականներ գնդակահարվեցին ոստիկանության կողմից:
