Ինչպես են «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքները հասել Մանվել Գրիգորյանի տուն
Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ «ԵԿՄ–ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին։ Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել: Բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու եւ խստացվելու է:Ինչ վերաբերում է ԵԿՄ–ին այլեւս չտրամադրելուն, այս պահին այդ հարցը չի քննարկվում»,- ասաց նա:
