Հրազդանի ավագանին հաստատեց քաղաքապետի հրաժարականը
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հուլիսի 2-ին Արամ Դանիելյանը հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ: Տեղի ունեցած նիստում ավագանու անդամները հաստատել են նրա հրաժարականը: «Իմ հրաժարականը եկել ա քաղաքական իրավիճակի փոփոխությունից: Նպատակահարմար եմ գտնում իմ տեղը զիջել այդ ուժի ներկայացուցչին»,- ասել է նա:
