Ֆրանսիայում ԻՊ ահաբեկիչներ են ձերբակալվել
Ահաբեկչության դեմ պայքարի ֆրանսիական ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալել է չորս իսլամիստի, որոնք պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Փարիզի կենտրոնում: Այդ մասին հայտարարել են ֆրանսիական ԶԼՄ-ները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ֆրանսիայի մայրաքաղաքում և Սեն Սեն Դենի դեպարտամենտում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է երեք տղամարդ և մի կին: Անվտանգության ծառայությունները տեղեկություններ են ունեցել իսլամիստական խմբավորումների հետ ձերբակալվածների կապերի մասին: Նրանց ձերբակալել են, երբ անվտանգության ծառայությունները հաշվարկել են, որ այդ իսլամիստների գործողությունները կարող են վտանգ ներկայացնել: Գործողության ընթացքում ոստիկանությունն առգրավել է զենքի չօգտագործված փամփշտատուփ և համակարգչային սարքավորում:
