Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Թադևոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
