«Լելե Թեփեում ադրբեջանական շոուն տապալվեց». Բալայան
«Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ ռուս գործիչների այցին Լելե Թեփեի բարձունք: Բալայանը տեղի ունեցածը որակեց «թատերականացված ներկայացում», որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: «Նույնիսկ միգուցե, վստահությամբ չեմ կարող պնդել, այդ ձևակերպումները, որոնք երեկ այդպես ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում էին մեծ ոգևորությամբ, գրվել են այլ տեղ և տրվել են ընդամենը հնչեցնելու այդ, այդպես կոչված, փորձագետներին: ՌԴ-ի դիրքորոշումը թե՛ ՀՀ-ի հետ հարաբերությունների, թե՛ ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ հայտնի է, պարբերաբար վերահաստատվում է ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանական շոուն տապալվեց»,- ասաց Բալայանը:
