Փաշինյանը կմեկնի
Փաշինյանն առաջիկա օրերին աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա տեղեկացրեց, որ վաղը` հուլիսի 3-ին, Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք մայիս ամսին արդեն հավանությաքն էին արժանացել ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:
