Նազիկ Ամիրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նշեց, որ առաջիկայում իր պաշտպանյալի մանակցությամբ քննչական գործողություններ կլինեն, որոնց մասին նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող ասել:
