Քաղաքացիները լքում են Թուրքիան
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի և Մարդին նահանգների մոտ 90 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները անվտանգության ուժերի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների բախումների պատճառով: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Էֆքան Ալան անցած ուրբաթ հայտարարել է PKK-ի դեմ նոր գործողության մասին երկրի հարավարևելյան 3 շրջաններում՝ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում, Շըրնաք նահանգի համանուն շրջանում և Մարդին նահանգի Նուսայբին շրջանում, որից հետո տեղի իշխանություններն այդ շրջաններում անորոշ ժամանակով պարետային ժամ են հայտարարել: Պարետային ժամ հայտարարելուց հետո Յուքսեքովայի 70 հազար բնակիչներից մոտ 40 հազարը փախել են այլ քաղաքներ, գլխավորապես՝ Հաքքարի և հարևան Վան նահանգ: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ 90 հազար բնակչությամբ Նուսայբինը լքել է 50 հազար մարդ:
