ՀՀԿ-ն ծրագրում է ապագայի ճանապարհային քարտեզը, որ ուղղությամբ կգնան

Հանրապետականում արշալույսները խաղաղ չեն, հետհեղափոխական խմորումներն ամենից շատ այստեղ են զգացնել տալիս։ Օրերս հայտնի դարձավ, որ կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչը թերեւս բնական էր ու սպասելի։ ՀՀԿ-ն տարիներ շարունակ ոչ միատար մի կառույց է, որտեղ հանգրվանել են տարբեր խավերի ու դասակարգերի ներկայացուցիչներ։ Հետեւաբար կուսակցության տարբեր խավ նույնքան տարբեր է արձագանքելու նոր մարտահրավերներին, նոր իրողություններին։ Բացարձակ օլիգարխիկ խավը՝ Լֆիկ Սամով, Ծմայս, Ավշարի Արայիկ եւ ուրիշներ առաջին «դասալիքները» դարձան ու մի մասը ֆորմալ, մյուսը մասը դեռեւս ոչ բացահայտ խզեց ճանապարհը ՀՀԿ-ի հետ, քանզի նրանց կարգավիճակը թելադրում է լինել օրվա իշխանությունների հետ, ինչը կապահովագրի նրանց բիզնեսներն ու կարողությունները։ Եթե Սամվել Ալեքսանյանն ու մի քանիսը բացահայտ հայտարարել են արդեն ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ապա Շմայսը ԱԱԾ-ից տուն չի գալիս, նա այնքան է տարվել նոր իշխանությունների «շնորհքով» գործելաոճով, որ պատրաստ է ԱԱԾ-ի արտահաստիքային աշխատակիցը դառնալ։ Կուսակցության երիտկարիերիստները կամ ավելի ճիշտ պատեհապաշտները, որոնց պաշտոնն է ճանապարհ բացել դեպի ՀՀԿ, բնականաբար, նոր իշխանություն սողոսկելու սահուն ու ոչ կտրուկ ճանապարհն են նախընտրելու։ ՀՀԿ-ին, անշուշտ, անդավաճան են մնալու գաղափարական զանգվածը՝ տարեց ու երիտասարդ,, որոնք ըստ էության տեղ չունեն գնալու ու շարունակելու են առաջ մղել սեփական գաղափարները։ Ամենաբարդը քաղաքական էլիտայի, կամ այսպես կոչված քաղաքական օլիգարխիայի վիճակն է, սրանք այն մարդիկ են, որոնք գրեթե բելեր ժամանակներում զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք։ Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո թիմակիցներին վստահեցնում է, որ առաջիկա ամիսները նյարդերի պայքար է լինելու ու հարկավոր է համբերել ու սպասել, քանի որ ներկա իրողությունը ցույց է տալիս, որ նոր իշխանությունը զբաղված է միայն «տեսարաններ» ապահովելով, իսկ առանց «հացի» հնարավոր չէ երկար ձգել։ Իհարկե, Սերժ Սարգսյանը իրավացի է, բայց իր իշխանության ավերածություններն այնքան խորն են, որ մարդիկ գուցե մի տարի էլ բավարարվեն միայն «տեսարաններով» ։ Մյուս կողմից ՀՀԿ-ն վերաձեւելու, կամ ռեսթարտի ենթարկելու ջղաձիկ կոչեր են հնչում, կա մի շերտ, որը համարում է՝ ամեն ինչ վերջացած ու հուսահատ թողնվել է բախտի քմհաճույքին։ Կա մի թեւ, որը տեսնելով, որ երրորդ ուժ այդպես էլ չի ձեւավորվում եւ ներկա իշխանության հիմնական մրցակիցը մնում է Գագիկ Ծառուկյանը, կարծում է, որ Ծառուկյանի իշխանության գալը ավելի է վատթարացնելու իրենց վիճակը, հետեւաբար պետք է առաջկցել Նիկոլ Փաշինյանին, այս թեւին հարում են ավելի երիտասարդ ՀՀԿ-ականները, սակայն նախկին պաշտոնյաները առավել հակված են Ծառուկյանի հետ համագործակցությանը։ Կա մի թեւ էլ, որը համարելով, որ ՀՀԿ-ն այլեւս որեւէ շանս չունի, առաջարկում է նոր երրորդ ուժ ձեւավորել, ինչին կտրականապես դեմ է Սերժ Սարգսյանը։ Քանի որ հասկանում է, որ այդպիսով ավարտվելու է իր էպոխան, բացի այդ նա վստահություն չունի իր ունեցվածքի ապահովագրության հարցում։ Ի վերջո, որ ճանապարհով կգնա ՀՀԿ-ն, ժամանակը ցույց կտա։ Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am