Էլ ուրիշ դարդ չունեինք, մնացել էր՝ «Բատկան» Ղարաբաղի հարցով զբաղվի

Երեկ բելառուսական լրատվամիջոցները ուշագրավ տեղեկություն հաղորդվեցին: Պարզվում է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հունիսի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ըստ բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալության, որը վկայակոչել է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և ԼՂ կարգավորման հարցում գործադրվող ջանքերի մասին: Իսկ հիմա ամենահետաքրքրականը՝ վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդի հարցեր, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում: Նախ, ինքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման փաստն արդեն իսկ զարմանալի է: Բելառուսը մի երկիր է, որն ակտիվորեն զինում է Ադրբեջանին: Բոլորովին վերջերս Ադրբեջանը ցուցադրեց բելառուսական սպառազինությունը: Այդ որ օրվանից Բելառուսը, որը Հայաստանի դաշնակիցն է մի շարք կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, Հայաստանի հակառակորդի զինելով Արցախի ու Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից դարձավ: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն՝ նույն քաղաքականություն է վարում. Մասնակցում է խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ապա զինում է Բաքվին: Հիմա էլ Բելառո՞ւսն է նույն քայլին ցանկանում հասնել: Ադրբեջանը Բելառուսից վերջերս ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, այդ ինչ «երեսով» է «Բատկան» քննարկում Բելառուսի հնարավոր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հայաստանին ու Արցախին պե՞տք են նման դաշնակիցներ, առավելևս՝ կարգավորմամբ զբաղվող միջնորդներ, որոնք Ալիևին են զինում և նրա շահերն են պաշտպանում: Թամար Բագրատունի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am