Պուտինն ու Թրամփը երբ կհասնեն պայթյունավտանգ Ղարաբաղին

Հունիսի 27-ին խիստ կարևոր իրադարձություն է ծրագրված՝ աշխարհաքաղաքական առումով. Մոսկվա կայցելի Սպիտակ տան առաջին բարձրաստիճան... Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի իշխանությունների միջև բանակցությունների հիմնական առարկան Թրամփ-Պուտին երրորդ հանդիպման կազմակերպումն է: Նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը դեռևս անցած մարտին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին հանդիպել: Այս ամիս Կրեմլը հաստատեց ռուսական կողմի պատրաստակամությունը, որպես հանդիպման վայր առաջարկելով Ավստրիայի մայրաքաղաք Վիենան: ԱՄՆ նախագահը հուլիսի կեսերին մեկ այլ եվրոպական քաղաքում՝ Բրյուսելում, մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Երկու առաջնորդների հնարավոր հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կամ հետո: Արևմտյան մամուլը վկայակոչելով սեփական աղբյուրները՝ հաղորդեց, որ եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Հյուսիսատլանյան դաշինքի անդամ երկրների հավաքին Թրամփն ավելի շատ կենտրոնացած է լինելու Պուտինի հետ հանդիպման, քան դաշնակիցների հետ քննարկումների վրա: Բրիտանական մամուլն էլ գրում է, թե պաշտոնական Լոնդոնի համար չափազանց կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» հետ կապված հարցեր: Թեև Թրամփ-Պուտին հանդիպման կոնկրետ օրը պաշտոնապես դեռ հաստատված չէ, այդուհանդերձ Սպիտակ տան ղեկավարը շտապել է հայտարարել, թե կցանկանար բարելավել Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը, հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից է: Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունն ամիսներ շարունակ չի նվազում: Վաշինգտոնը չի կիսում Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում, նաև մեղադրում է Սկրիպալների թունավորման մեջ: Ամերիկյան քննչական ծառայությունները Ռուսաստանին կասկածում են նաև 2016թ. կայացած նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Ահա այս անբարենպաստ ֆոնին Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ինչպես ընթացիկ խնդիրներ, այնպես էլ երկու նախագահների երրորդ հանդիպման հետ կապված հարցեր: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը երեկ հայտարարել է, որ չորեքշաբթի օրը նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, բացի երկկողմ հարաբերություններից, մտադիր են քննարկել նաև Սիրիայի հարցը: Վերջին օրերին Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական բանակը հարձակումներ է սկսել երկրի հարավ-արևմտյան շրջանների ուղղությամբ: Հաղորդվում է զանգվածային ռմբակոծությունների և դրանց հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Վաշինգտոնը դատապարտել է այդ հարձակումները և արյունահեղության համար մեղադրել Ռուսաստանին: Ջոն Բոլթոնի հունիսի 27-ին նախատեսված այցը Մոսկվա Սպիտակ տան առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Ռուսաստան անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցից ի վեր: Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնում Բոլթոնի հետ սպասվող բանակցությունների արդյունքների նախնական գնահատականներից, հաշվի առնելով հանգամանքը, որ հանրապետական գործիչը, ով ժամանակին եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը, համարվում է կուսակցությունում Ռուսաստանի հարցում թերևս ամենակոշտ դիրքորոշումն ունեցողներից մեկը: Ի տարբերություն Թրամփի, ով կարծում է, որ Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան նախագահական ընտրություններին ապացուցված չէ, Բոլթոնը բաց տեքստով հայտարարել է՝ Պուտինը ստել է, երբ Թրամփին հավաստիացրել է, թե չեն միջամտել ամերիկյան ընտրություններին: Ի դեպ, ավստրիական մամուլը երեկ գրել էր, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հանդիպելու են Վիեննայում հուլիսի 15-ին: Կրեմլը այս տեղեկությունը առայժմ չի հաստատել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ դեռ որևէ տեղեկություն չի կարող հայտնել լրագրողներին: Ավելի վաղ նա ասել էր նաև, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վիեննան որպես հանդիպման հնարավոր վայր: Կիրակի օրը ավստրիական մամուլը գրել է, որ արդեն Վիեննայում են երկու երկրների նախագահների թիմերն ու անվտանգության ծառայությունները: Հուլիսի 1-ից Ավստրիան ստանձնում է նախագահությունը Եվրամիությունում: Պաշտոնական Վիեննան արդեն հայտարարել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է: Բրիտանական The Guardian-ը այս առիթով գրել է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու դաշնակից Եվրամիությունում՝ Ավստրիան և Իտալիան: Այդ երկրների նոր կառավարությունները չեն թաքցնում իրենց լավ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ, նշում է բրիտանական պարբերականը: Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 8-ին Սպիտակ տունը հաստատել էր, որ Վիեննան պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպում, սակայն հստակ օրը դեռ որոշված չէ: Արևմտյան մամուլի համաձայն՝ Ռուսաստանի նախագահը դիմել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Վիեննայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, և Կուրցը պատրաստակամությամբ համաձայնել է: Բրիտանական մամուլը նախօրեին գրել է, թե պաշտոնական Լոնդոնի համար չափազանց կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցեր: Հավելենք, որ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին, ի դեպ, հնարավոր է՝ ներկա լինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պուտին-Թրամփ հանդիպմանն, իհարկե, քննարկումները չեն հասնի Հարավային Կովկասին ու մասնավորապես ԼՂ խնդրին: Բայց ինքը փաստը, որ Պուտինն ու Թրամփը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահ երկրների ղեկավարներ հանդիպում են՝ արդեն իսկ դրական է: Սա առիթ է, որպեսզի հնարավոր մյուս հանդիպումներում Պուտինն ու Թրամփը հարկ եղած դեպքում՝ անդրադառնան ԼՂ խնդրին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am