Ֆլեշի Բարսեղը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին

Հեղափոխական իշխանության գործունեությունը նոր հարթակ է բացել դանոսչիկների, գործ տվողների համար: Ժամանակին ով ումից աբիժնիկ էր, ով ումից քաշվել էր, հիմա դուխով գնում եւ իրավապահներին գործ է տալիս իր ախոյանի դեմ, ինչը կվախենար անել նախորդ իշխանությունների դեմ: Գործարար, Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանը ՝«Ֆլեշի Բարսեղը», կարող է դառնալ այդ գործընթացի զոհը: Այսպիսով՝ Դատախազությունը հայտնում է, որ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնաիրավչության մեջ, երեկ էլ հաղորդագրություն էր տարածել, թե բերման է ենթարկվել Ֆլեշ մոթորս ընկերության բազայի տնօրենը: «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաև «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները և ընկերության այլ պաշտոնատար անձինք ի թիվս այլ անձանց մեղադրել են նաև «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են, բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նկատի ունենալով, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ » ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին», սա պաշտոնական մեկնաբանությունն է այն ամբողջ պատմության որում հայտնվել է Սերժ Սսարգսյանի հետ քավորսանիկական հարաբերություն ունեցող Բարսեղ Բեգլարյանը: Իսկ եթե կարճ-կոնկրետ ձեւակերպենք խնդիրը, կստանանք, որ Բարսեղ Բեգլարյանի ընկերության կոմերցիոն տնօրենը ընկերության գումար է յուրացրել, իսկ երբ նրանից պահանջել են ընկերությունից յուրացրած գումարը, վերջինս տունն է գրավ դրել, որպեսզի կատարի պահանջը: Եւ քանի որ Ֆլեշի Բարսեղն ու իր մյուս ենթակաները պահանջել են, որպեսզի իրենց չքցեն ու վերականգնեն վնասը, այդ պատճառով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Իրավապահներն էլ օրը մի քանի հաղորդագրություն են տարածում՝ տպավորություն գործելով, թե հերթական խոշոր ձկանն են ցանցը գցել: Մինչդեռ սա Ֆլեշի Բարսեղի կողմից թույլ տված ամենաթեթեւ հանցանքն է: Նույն ԱԱԾ-ն, կամ այլ մարմիններ արդյոք իրական կամք կունենան Բարսեղ Բեգլարյանի անվան հետ կապվող ծանր հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո բանակում կոռուպցիայի անթույլատրելիության հարցը դարձավ օրակարգային ու ցայսօր օդում կախված է մնում հարցը՝ երբ պատասխան կտա՞ Ֆլեշի Բարսեղը բանակին մատակարարած անորակ բենզինի համար: Հայտնի է, որ տարիներ շարունակ բանակին բավականին թանկ արժեքով բենզին և դիզվառելիք մատակարարող հիմնական ընկերությունը եղել է հենց «Ֆլեշ» ընկերությունը, որի սեփականատերն է Բարսեղ Բեգլարյանը: Անորակ դիզվառելիքի հարցը բարձրաձայնել էր անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն Բարսեղ Բեգլարյանին դեռ այդ հարցով որեւէ մեկը նեղություն չի տալիս: Անի Սահակյան

դիտվել է 119 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am