Արմեն Սարգսյանի խորամանկ քայլը Նիկոլ Փաշինյանի հանդեպ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ հասունացող հակասությունների մասին խոսակցություններին զուգահեռ վերջինս հետաքրքրական պահված է դրսեւորում: Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ Սենատում մասնակցելով Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով հանդիսավոր արարողությանը, անդրադարձել է նաեւ Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նոր Հայաստանին, ասելով, որ հատուկ հարգանք պետք է տածել փողոցներ դուրս եկած ցուցարարների եւ նրանց առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. «Մենք պետք է հպարտ լինենք, որ կարող ենք աշխարհին օրինակ ծառայել: Հատուկ հարգանք է պետք մատուցել նրանց, ովքեր Հայաստանի փողոցներում էին հավաքվել՝ առաջին հերթին ցուցարարներին և պարոն Փաշինյանին»,- մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը:Հայաստանի նախագահի այդ հայտարարությունն արժանացել է արարողությանը ներկաների ծափերին: Վարչապետի եւ նախագահի միջեւ հակասությունների առիթը ըստ վարկածների լիազորությունների սահմանազանցության եւ ըստ այդմ շահերի բախման վերաբերյալ է, օրինակ այն, որ Արմեն Սարգսյանը վարչապետին չի զեկուցում իր արտասահմանյան այցերի մասին, մինչդեռ Սահմանադրության պահանջն է, որ նախագահն իր արտասահմանյան այցերը պետք է համաձայնեցնի վարչապետի հետ: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի անկումից հետո Արմեն Սարգսյանը որոշել է ազատվել մարիոնետի իր կարգավիճակից, հենց այդ առաքելությամբ էր ՀՀԿ ղեկավարը նրան բերել Հայաստան, որպեսզի ներկայացուցչական խնդիր լուծեր: Օգտվելով իրավիճակից՝ Արմեն Սարգսյանը ըստ էության ցանկանում է ինքնուրույն ֆիգուրի տպավորություն թողնել, սակայն նրա դիվանագիտական ունակությունները թույլ են տալիս կշռադատելու, որ եթե գործնականում նա կարող է իրեն նման անկախություն թույլ տալ, ապա արտաքուստ հակադրվել ժողովրդական հեղափոխության արդյունքում գործադիր իշխանություն ձեւավորած Նիկոլ Փաշինյանին, կարող է չներվել հեղափոխական զանգվածների կողմից: Այդ պատճառով էլ նա ուշագրավ ռեւերանս է արել Փաշինյանի նկատմամբ՝ վերջինիս արարքը: Կարծիքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի դեմ հզոր կոմպրոմատ ունի՝ ի դեմս մշտական բնակության մասին տեղեկանքի, որը միայն Փաշինյանն է իբր տեսել, սակայն հանրային պահանջին հակառակ Արմեն Սարգսյանն այդպես էլ դա հրապարակային չդարձրեց: Սակայն կարող ենք համարել, որ դա չգործող կոմպրոմատ է, եթե Փաշինյանը ինչ-որ պահից պետք է հայտարարի այդ փաստաթղթի կեղծ լինելու կամ չգոյության մասին, ապա <<իմանալ, թաքցնելու>> մեղադրանքով կվարկաբեկվի ավելի շատ, քան Արմեն Սարգսյանը: ւ ուրեմն Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ում դրսեւորած իր պահվածքով ընդամենը մեկ նպատակ է հետապնդել՝ օգտվել Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշից եւ վերջինիս գովերգելով հայտնվել նույն հարթության մեջ, միեւնույն ժամանակ ձերբազատվել Սերժ Սարգսյանի <<մարդու>> պիտակից, մինչեւ ջրերը կզուլալվեն եւ ամեն բան իր տեղը կընկնի: Ով ով, Արմեն Սարգսյանի պես հմուտ դիվանագետը նույնպես հասկանում է, որ հնարավոր չէ պետությունը պահել միայն տեսարաններով, եթե չկա <<հացը>>, ապա տեսարանները շատ կարճ ժամանակում ձանձրալի են դառնում: Ասել կուզի, միայն ԱԱԾ-ի մասկի շոուներով անհնար է երկարատեւ հեղինակություն պահպանել, մանավանդ, որ հեղափոխական փոփոխություններ էլ չեն կատարվում ոչ արտաքին վեկտորի, ոչ ներքին հարցերում:Եթե արտաքին քաղաքական կուրսը պահպանվում է, ուրեմն տնտեսական մեծ ռեֆորմներով պետք է գտնել փողի աղբյուրը, իսկ ներկա թիմով վարչապետն անգամ բարդ երկրաչափական խնդիր չի կարող լուծել, ուր մնաց ռեֆորմ իրականացնի: Այս իրողությունում ակնկալել, որ արտերկրի մեր հայրենակիցները ներդրումներ կբերեն Հայաստան, նույնպես միամտություն է: ԱԱԾ-ի արշավը անկախ ամեն ինչից անկայունության մթնոլորտ է երկրում ձեւավորել: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am