Պուտին-Թրամփ հանդիպումը կարևոր է ղարաբաղյան ճակատի համար

Աշխարհը կարևոր իրադարձության շեմին է: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման վայրն ու ժամկետները, մանրամասները կհրապարակվեն այսօր, երեկ այս մասին Կրեմլը հայտարարեց նախագահ Պուտինի և ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջև կայացած հանդիպումից հետո: Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով, Թրամփ - Պուտին բանակցությունները տեղի կունենան երրորդ երկրի տարածքում, այն նախապատրաստելու համար կպահանջվի մի քանի շաբաթ: Մինչ այս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկու հանդիպում են ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակներում և 8 հեռախոսազրույց: Ավելի վաղ՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպումից առաջ, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Մոսկվան երբեք չի ձգտել առճակատման Վաշինգտոնի հետ և հույս հայտնել, թե «կողմերը կարող են առաջին քայլերն անել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»: Երեկ Մոսկվայում Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչը, ըստ դիտորդների, վկայում է, որ Թրամփ - Պուտին հանդիպումն առաջիկայում կկայանա: Կրեմլում Բոլթոնի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ձգտել Միացյալ Նահագների հետ հակամարտության, և առաջարկել է քննարկել քայլեր, որոնք կվերականգնեն ռուս-ամերիկյան հարաբերությունները: Պուտինի խոսքով, Բոլթոնի այցը Մոսկվա հույս է ներշնչում, որ կողմերին կհաջողվի հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ առաջին քայլերն անել։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ հարաբերությունները երկու երկրների միջև վատացել են ԱՄՆ ներքաղաքական տարաձայնությունների պատճառով: Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդականն իր հերթին հույս է հայտնել, որ բանակցություններում կքննարկվի երկու երկրների հարաբերությունները բարելավելու հնարավորությունը այն ուղղություններով, որտեղ Միացյալ Նահանգներ ու Ռուսաստանն ունեն համաձայնություն: Բոլթոնի հետ հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնն Հիլը և նույն հարցերով տնօրեն Ջո Վենգը, ինչպես նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: Ռուսաստանյան կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների «տխուր իրավիճակը»: Մոսկվա ժամանելուց առաջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Լոնդոնում և Հռոմում հանդիպել է ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Բոլթոնի հիմնական առաքելությունն է կարգավորել հարցերը հուլիսի կեսերին կայանալիք Միացյալ Նահանգներ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար: Նկատենք, որ արդեն մի քանի օր է, ինչ արևմտյան մամուլը գրում է, որ սպասված Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հուլիսի 15-ին: Սա սկզբունքային հարց է Միացյալ Նահանգների դաշնակից Մեծ Բրիտանիայի համար, քանի որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ- գագաթնաժողովը, որի օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնում Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցերը։ Իսկ հուլիսի 13-ին Դոնալդ Թրամփը պետք է այցելի Մեծ Բրիտանիա։ Լոնդոնի համար կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի Բրյուսելում և Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո: Ինչո՞վ է Պուտին-Թրամփ հանդիպումը կարևոր նաև Հայաստանի համար: Աշխարհաքաղաքական առումով Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների էլ ավելի սրումը կործանարար կարող է լինել ղարաբաղյան խնդրի համար, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խումը համանախագահող երկրներ են, հետևաբար նրանց միջև լարումը կարող է անդրադառնալ որպես միջնորդների՝ միասնականության վրա: Թեև պարզ է, որ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության հարցը չի քննարկվի, բայց, այնուամենայնիվ, կարևոր է Պուտինն ու Թրամփը ընդհանուր եզրեր գտնեն ուղիղ երկխոսությունը միմյանց միջև պահպանելու հարցում: Դա կօգնի ղարաբաղյան ճակատում հնարավոր բախման դեպում կանխելու պատերազմի բռնկումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am