Նոր դավաճանություն Մոսկվայից՝ Արցախի ուղղությամբ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում նախօրեին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որակելով՝ «միշտ կառուցողական և ճիշտ»: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հետևաբար՝ անենք ամեն ինչ այդ ուղղությամբ և ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը», ասել է Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում», ասել է Պետդումայի խոսնակը: Բաքվում, արվել է հայտարարություն, որից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդես է եկել ռազմաշունչ հայտարարություններով, մասնավորապես, նշելով, թե իրենց նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»: Ի դեպ, հայտնի է, որ Վոլոդինը Ռուսաստանի նախագահ Պուտինի ամենաազդեցիկ թիմակիցներից է։ Նա երկօրյա այցով գտնվում էր Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Պետդումայի նախագահի հիշյալ հայտարարության հետ կապված՝ «Ազատությանն» ասել է․ «Պետությունների դիրքորոշումներն այս կամ այն հարցի, հատկապես արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ, արտահայտվում են գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանի գործադիր իշխանության տեսակետը ԼՂ հարցի հետ կապված հայտնի է: Այն առնվազն շաբաթը մեկ անգամ հնչեցվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի կողմից»: Հայաստանի ԱԳՆ-ն, տարիներ շարունակ լծված է ռուս պաշտոնյաների ու ռուս լրագրողների «կիքսերը» խմբագրելով... Բայց արդյոք դրանք շարունակական «կիքսե՞ր» են: Եթե ռուս պաշտոնյան Բաքվում «գլուխը կախ» լսում է, թե ինչպես է ադրբեջանցի գործընկերը քննադատում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի համանախագահն է նաև Ռուսաստանը ու գումարած դրան նաև իր կողմից «կրակի վրա» բենզին է լցնում՝ Ադրբեջանի «կառուցողականության» մասին բարբաջում՝ արդյոք սա ընդամենը թեթև ու հերթական բացթողո՞ւմ է: Երբ ռուս պաշտոնյայի ներկայությամբ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովը ասում է, թե՝ «ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրել», և որ «Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է», ու ոչ մի խոսք չի հնչում խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի կողմից ռազմատենչ քաղաքականությանը վերջ տալու մասին, սա մտորելու առիթ է: Գուցե Բաքուն Մոսկվայի «դաբրո»-ով հերթական ռազմական գործողություննե՞ր էլ է նախապատրաստում... Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am