Հրշեջներն ու քաղաքացիները Երևանում նախ կանխել, ապա մարել են ազգային հերոսի անվան զբոսայգում առաջացած խոշոր հրդեհը
Այսօր հուլիսի 1-ին կեսօրին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական մարտական հաշվարկներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։
