Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ում հրապարակել է ռուսական Sputnik հեռուստաալիքի «Պաշտոնյաների մասսայական ձերբակալություններ Հայաստանում. Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու սցենարը» հոդվածը և գրել. «Իմ «անկայուն տնտեսական մոդելը» արժանապատվորեն հաղթահարեց ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլև խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ ուղեկցվող դաժան պատերազմը: Սակայն ես Վրաստանի ժամանակակից պետությունը կառուցելիս լուրջ սխալ թույլ տվեցի. ես հաշվի չառա, որ այն ամենը, ինչ կառուցել է մեկ մարդը, այլ մարդիկ կարող են քանդել: Հենց դա էլ հիմա տեղի է ունենում Վրաստանում, որտեղ պոպուլիստական լոզունգներով և ռուսական փողերի օգնությամբ իշխանության են եկել կլեպտոկրատները: Այժմ ես այն կկառուցեի ավելի ամուր հիմքերի վրա: Այժմ ես անպատճառ իրավունք կտայի ժողովրդին քվեարկությամբ ընդունելու գործադիր և օրենսդիր իշխանության իրավասության տակ գտնվող ցանկացած որոշում»,- նշել է Սահակաշվիլին և հաջողություն է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին և խորհուրդ տվել արագ գործել, հակառակ դեպքում թշնամիները անպայման ուժեղ հակահարվածներ կհասցնեն:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը