«Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, անհերքելի փաստերի վրա և մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացությունը կլինի»: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
Հարցին, թե ընկերությունն ասում է՝ վնասներ են կրում և պատրաստվում են դատական կարգով լուծել խնդիրը, Փաշինյանն արձագանքեց. «Դա ցանկացածի որոշումն է»:
Այնուհետև անդրադառնալով Զինված ուժերի մարտունակությանը՝ ասել է, որ պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:
«Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան, գիտեք, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը հենց դա է եղել»,- նշել է վարչապետը:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը