Ո՞վ է խնամում Մանվել Գրիգորյանի շներին. ինչպիսի՞ն կլինի կենդանիների ճակատագիրը

Հունիսի 29-ին ահազանգ հնչեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցի հարակից տարածքների բնակիչներից այն մասին, որ տարածքում պահվող ցեղային շներն անհանգիստ են, նրանք անդադար աղմկում են, անգամ գիշերները՝ անհանգստացնելով տեղի բնակիչներին, հաղորդում է Econews.am-ը: Ահազանգողը հայտնել է, որ հավանաբար կենդանիները սոված են և մնացել են առանց անհրաժեշտ խնամքի: Այս ահազանգին անմիջապես արձագանքել է կենդանապաշտպան հասարակությունը: «Դինգո թիմը» բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին և հարցի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին: «Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը»,- ասված է բաց նամակի մեջ: «Դինգո թիմի» անդամ Օվսաննա Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենդանապաշտպանները երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել ամառանոցում շների խնամքով զբաղվող անձի հետ: Սակայն, ի վերջո, կապվելուց հետո խնամողը նրանց հայտնել է, որ կենդանիները սոված կամ ծարավ չեն, այլ նրանք անհանգիստ են և ոռնում են, քանի որ նախկինում նրանց «տերը» որոշ ժամանակով կենդանիներին ազատ է արձակել վանդակներից և նրանք զբոսնել են, սակայն այժմ, կենդանիները չունեն այդ հնարավորությունը: Ներկայացված տեսանյութում երևում է, որ կենդանիները պահվում են նեղ և փոքր վանդակների մեջ և զբոսնելու հնարավորությունից զրկված լինելու պարագայում, շների վարքագիծը բնական է: Նշենք նաև, որ կենդանապաշտպանները երկար ժամանակ փորձել են կապ հաստատել պատասխանատու պատկան մարմինների հետ, սակայն, քանի որ ՀՀ-ում գոյություն չունի կենդանիների խնդիրներով զբաղվող կառույց, պետական մարմինները հարցը բարդել են մեկը մյուսի վրա: Այս թեմայի շուրջ մենք խոսեցինք նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Տարիներ շարունակ մենք ահազանգել ենք այն մասին, որ թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ իրավապահ մարմինները պետք է անպատճառ վերահասու լինեն իրավիճակին՝ սկսած ԱԻՆ-ից մինչև ոստիկանություն, որովհետև կախված կենդանիների շուրջ առաջացած խնդիրներից, այստեղ պետք են հատուկ միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաև բնակչության վերահսկողության տեսանկյունից: Եվ երբ մենք խոսում ենք սեփականության կամ տիրապետման իրավունքով կենդանիներ ունենալու մասին, ապա այստեղ միանշանակ դաժան վերաբերմունքից մինչև նրանց պահման կանոններ, ընդհանուր բնակչության համակեցության խնդիրներ, առաջ գալիս են: Չէ՞ որ, եթե իրավիճակը վերահսկելի չէ, մենք չգիտենք ընդուպ՝ ի՞նչ են ուտում այդ կենդանիները, ինչպե՞ս են օգտագործվում այդ կենդանիները, ի՞նչ պայմաններում են դրանք պահվում և ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել իրենք իրենց և շրջապատի համար, այդ թվում՝ մարկային հասարակության»: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս պարագայում, բնականաբար, կենդանիները զոհ են բոլոր առումներով, բայց ցավալիորեն այսպիսի իրավիճակները չեն կարող անկախ լինել մարդկանցից և հետևաբար մարդիկ ևս տուժում են: «Այսօր, երբ փաստացի նրանց տերերը չեն գտնվում կենդանիների կողքին անկախ հանգամանքից, պարզ չէ, թե որտեղ է այն վաղուց Հայաստանում անհրաժեշտ ծառայությունը, որը կենդանիների նկատմամբ պետք է պատասխանատվություն ստանձնի և ոչ թե մենք՝ առանձին քաղաքացիներս կամ լրատվամիջոցներն անհանգստանան իրավիճակի շտկման համար և չունենան որևէ իրավասություն կամ լծակ խնդիրն առաջնահերթ լուծելու համար»: Նույն օրը՝ հունիսի 29-ին, «Դինգո թիմի» անգամ Գոհար Մանուշակյանն այցելել է նշված տարածք և մեզ հետ զրույցում հայտնել, որ կենդանիներն ունեն խնամակալ, որը նրանց հետևում է. կենդանիները սովամահ չեն լինում: Ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի կենդանասերները պետք է կրկին այցելեն շներին՝ համոզված լինելու նրանց պատշաճ խնամք ստանալու մեջ, մինչև խնդիրը ստանա վերջնական լուծում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am