Խոսնակները վարչապետին քծնելու մրցավազքի մեջ են
Ուժային կառույցներում մրցակցություն է սկսվել, թե ով ավելի շատ բացահայտումներ կանի, ով ավելի շատ կհերոսանա ազգի աչքին, այդ մրցավազքից հետ չեն մնացել նաեւ այդ կառույցների մամուլի խոսնակները: Դատախազության, ոստիկանության, ՀՔԾ-ի եւ Քննչական կոմիտեների խոսնակներն էլ մրցավազքի մեջ են վարչապետին, կամ նրա ընտանիքին քծնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով նրանք բացահայտումների եւ առհասարակ ցանկացած ինֆորմացիա առաջինը տրամադրում են վարչապետի Հայկական ժամանակ-ին, որի գլխավոր խմբագիրը վարչապետի կինն է՝ Աննա Հակոբյանը:
