Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները

Ոստիկանությունը պահպանության տակ է առել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ինչպես նաև նրա որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, նաև դստեր՝ Նաիրա Գրիգորյանի տները: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ իրավապահներն ապահովում են նաև Գրիգորյանի ընտանիքի՝ իրենց բնակության վայրերում գտնվող անդամների անվտանգությունը: Այս նախաձեռնությունը ոստիկանությանն է: Գաբրիելյանի խոսքով՝ իրենք տեղեկություններ են ունեցել հնարավոր վտանգների մասին: Ոստիկանության ներկայացուցիչն այլ մանրամասներ չհայտնեց: էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը «Ազատությանն» ասաց, որ իր նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է ունեցել Էջմիածնի ոստիկանապետի հետ, նրանից տեղեկացել է, որ գողություն է կատարվել Մանվել Գրիգորյանի որդու՝ Արման Գրիգորյանի բնակարանից, նաև՝ պատգամավորի հայրական տնից: Ոստիկանության նախաձեռնած անվտանգության միջոցառումների մասին նա որոշ մանրամասներ փոխանցեց: «Արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, քննություն է ընթանում: Նաև հետաքրքրվեցի՝ Մանվել Գրիգորյանի այլ հարազատների անվտանգության հետ կապված ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանապետը տեղեկացրեց, որ երեկ կեսգիշերց հետո մինչև լուսաբաց ոստիկանները հսկողություն են իրականացրել Մանվել Գրիգորյանին, նրա աղջկան, որդիներին պատկանող անշարժ գույքի շուրջ»,-ասաց Դիանա Գասպարյանը, հավելելով․ «Մթնոլորտն, ամեն դեպքում, մի քիչ լարված է, միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր վերջին իրադարձություններից հետո ինքնադատաստանի դրսևորումներ կարող են ցուցաբերել, կամ միգուցե նաև բնակարանային գողություն կատարել»: Քննչական կոմիտենի փոխանցմամբ՝ գողության փորձ է կատարվել Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից: Տունը բնակեցված չէ: Ահազանգը ստացվել է երեկ: Հաղորդում տվողը, ըստ քննչական կոմիտեի, ասել է, որ թեև իրերը խառնել են, բայց ոչինչ չի հափշտակվել։ Ըստ քննչական կոմիտեի՝ ևս մեկ հաղորդում ստացել են Էջմիածնի մի բնակչուհուց, ով հայտնել է, որ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը իր տնից հափշտակություն է կատարվել, տարբեր իրերի կանխիկ գումարի և բանկային քարտի հետ հափշտակել են նաև Արման Մանվելի Գրիգորյանին պատկանող որսորդական օրինական հրազենը: Պատճառված վնասը, նախնական գնահատմամբ՝ 13 միլիոն դրամ է կազմել։ Երկու դեպքերով էլ հարուցվել են քեական գործեր: Կատարվում է քննություն։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, հոր ձերբակալությունից հետո հրաժարական տված՝ էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: Ձերբակալված է նաև գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ով կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու մեջ: Նրան, ըստ ՀՔԾ-ի, դեռևս մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը՝ օրվա 2-րդ կեսին: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե քննիչը կմիջնորդի՞ կալանավորել գեներալի կնոջը, նշել էր․ «Այս պահին չեմ կարող ասել հստակ: Դա կախված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից նախաքննության ընթացքում»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am