«Թեղուտ» ՓԲԸ-ի խոստովանությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում, հաղորդում է «ԷկոԼուրը»: «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաեւ դրանց հիման վրա նախագծերի պատրաստում եւ թողարկում: Դրանք տեւական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների եւ աշխատանքների բարդությամբ եւ ծավալով: Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր եւ պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», – ընկերության նամակն ընթերցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների եւ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ: ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի եւ պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը: Աշխատանքային խումբը ներկայում ձեւավորման փուլում է: «Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ`ինչ է այնտեղ տեղի ունենում», – ասաց Արթուր Գրիգորյանը: ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն ասաց, որ երբ կիրականացվեն տեսչական ստուգումները եւ կպարզվեն բոլոր հետեւանքները, այդ ժամանակ նախարարությունը կիրականացնի օրենքով սահմանված իր գործառույթները: Վիգեն Ավետիսյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին: Փոխարենը դրանց անդրադարձավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, ով հայտարարեց, որ եւ «Վալլեքս» ընկերությունը, եւ նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետեւանքների համար: ««Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում էր իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին: Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը եւ Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները: Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, եւ այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության եւ պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին», – ասաց Լեւոն Գալստյանը: Նա նշեց, որ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը եւ պարզվել է, որ «Վալլեքս»-ը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Լեւոն Գալստյանի` դա բավարար հիմք է զրկել ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվությունից: «Այդ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց եւ պետությանը հասցված բոլոր վնասների դիմաց», – նշեց Լեւոն Գալստյանը: Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը Դանիայից եւ կնքված պայմանագրի խզումը: «2010 թ-ին Վալլեքսը պետք է ձեռք բերեր սարքավորումներ կոմբինատի շինարարության համար եւ հարմար էր գտել ձեռք բերել դրանք դանիական մասնավոր EKF սարքաշինական ընկերությունից: Ընկերությունը ՎՏԲ բանկի միջոցով դիմել էր Դանիայի կառավարությանը եւ մի մասնավոր կենսաթոշակային ֆոնդի` Pension-Danmark-ին, որպեսզի ֆոնդը տրամադրի 62 միլիոն դոլար գումար, իսկ Դանիայի կառավարությունը հանդես գա որպես վարկի երաշխավոր, եւ վարկը պետք է տրվեր ՎՏԲ բանկին: Ընկերությունը ներկայացրել է իր ՇՄԱԳ փաստաթուղթը, եւ դանիական պետական գործակալությունը գնահատել է, որ այն չի համապատասխանում ՄՖԿ ստանդարտներին: EKF-ն հավելյալ երկկողմ պայմանագիր է կնքել Թեղուտ ՓԲԸ-ի հետ, որ ընկերությունը պետք է մշակի ու իրականացնի ՄՖԿ ստանդարտների համապատասխանեցման պլաններ: Սա երաշխավորել է EKF-ի կողմից վարկավորման պայմանագիրը խզելու համար պայմանների առկայությունը: 2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-նը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական եւ սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ եւ այլն», – ներկայացրեց Աննա Շահնազարյանը: Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2017 թ-ի հոկտեմբերին: Քննարկման ժամանակ ելույթ ունեցան ազդակիր Շնող համայնքի բնակիչները` ներկայացնելով իրենց պատճառված վնասներն ու պահանջները:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am