Այսօր, հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» C-320 մակնիշի 56 ՏО 555 համարանիշի, «Mercedes» E-320 մակնիշի 26 ՍՏ 763 համարանիշի և «Daewoo» մակնիշի 35 CN 022 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են՝ 2-ը թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 4-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետանքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա նաև վրաերթի ենթարկված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը