Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ արված 1999 թվականին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար էր ու դատարանում հանդես էր գալիս որպես պատասխանող, նաեւ ներկայանում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավանախորդ «Օրագիր» օրաթերթի դեմ հակընդդեմ հայցով: Ըստ հայցի, նա մեղադրում էր Ն. Փաշինյանին հերյուրանք ու զրպարտություններ տպագրելու մեջ: Սերժ Սարգսյանի ջանքերով Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Օրագիր» օրաթերթը փակվեց, բայց շատ կարճ ժամանակ անց Փաշինյանը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս տեսանյութը հրապարակում է Սերժ Սարգսյանի ընտանիքի՝ ապօրինի հարստանալու մեղադրանքների համատեքստում: Իրադարձությունների մի մասը, որ արձանագրված են Ա1+ հեռուստաընկերության կադրերում, տեղի են ունեցել 1999 թվականի հենց այս օրերին:
Հրապարակման մեկնաբանությունների բաժնում օգտատերերը այս տեսանյութը որակել են որպես մեսիջ՝ ներկա դեպքերին:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը