Խոշոր լրատվամիջոցներ են ենթարկվել կիբերհարձակման
Խոշոր լրատվամիջոցների մի քանի կայքեր` ներառյալ BBC-ի հիմնական կայքը, ենթարկվել են կիբերհարձակման: Ցանցահենները կայքերը վարակել են վիրուսով, որը էկրանի վրա պատկերել է գովազդի տակ թաքնված վնասատու ծրագրերի հղումներ, հայտնում է BBC-ն: Արդյունքում՝ մի քանի օգտվողների համակարգիչներ, հիմնականում ԱՄՆ-ից, վարակվել են դրամաշորթության համար նախատեսված ծրագրերով (ransomware): Նրանց համակարգիչներում որոշ տվյալներ կոդավորվել են, որից հետո նրանք ցանցահեններից հաղորդագրություն են ստացել, որտեղ նրանք խոստացել են դրամի դիմաց ուղարկել համակարգիչը «ազատելու» հրահանգներ: Հարձակման զոհերից են դարձել 13 հայտնի կայք, այդ թվում՝ New York Times պարբերականը, Newsweek ամսագիրը և MSN պորտալը:
