Ի՞նչ են հափշտակել Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող տնից. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող Նարեկ Հովսեփյանին պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Ն.Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը և հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։
