«Ժամանակն է, որ լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերը պատշաճ ուշադրության արժանանան». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում գրել է. «Եկող շաբաթվա ընթացքում կհանդիպեմ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ անդամների, ինչպես նաև ներկայիս նախագահի հետ, ում հրաժարականն են պահանջում այդ կառույցի անդամները։ Ժամանակն է, որ լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցերը պատշաճ ուշադրության արժանանան, իսկ դրա համար պետք է նաև, որ հասարակական կազմակերպությունները լեգիտիմ և ուժեղ լինեն»։
