Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հիվանդությունից. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում այսօր մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը մահացել է հիվանդության պատճառով, որը կապ չունի նրա ծառայության հետ։ «Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»,– գրել է նա:
