Կարծում եք` կառչա՞ծ եմ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից. Ռուբեն Հայրապետյան
Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում կայացած ՀՖՖ 16-րդ ժողովից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին:Հիշեցմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ հույս ունի` ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով, արդյոք կիսում է այս կարծիքը, նշել է, որ համամիտ է վարչապետի հետ: «Միանշանակ կիսում եմ: Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից,իհարկե ոչ»:
