«Կյանքում էլ այդ սխալը չեմ անի». Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի տարեկան ժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է, թե ոչ ասել է. «Ժողովուրդ ջան, մի անգամ արդեն հայտարարել եմ՝ կյանքում էլ այդ սխալը չեմ անի։ Ազնվորեն եմ ասում՝ քաղաքականություն մտնելս համարում եմ կյանքիս ամենամեծ սխալը։ Էլ դա չեմ անի»:
