Խոշոր հրդեհ Վեդիում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 22:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պարույր Սևակի փողոցում տան տանիք է այրվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել` 23:37-ին: Պարզվել է, որ այրվել են Պարույր Սևակի փողոցի թիվ 4 տանը հարակից անասնագոմի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 45 քմ):
