ԵԿՄ-ն մեռնող կառույց չէ. Գագիկ Դավթյան (ԵԿՄ Արաբկիրի տ/բ նախկին նախագահ) (video)
ԵԿՄ Արաբկիրի տ/բ նախկին նախագահ՝ Գագիկ Դավթյանն այսօր Հայելի ակումբում խոսելով ԵԿՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակից,ասաց. «Կառույցի ղեկավարն ուղղորդում էր կառույցն իր անձնական շահերի օգտագործման համար: ԵԿՄ-ն ձևավորվել էր երդվյալ ազատամարտիկների գաղափարների վրա, բայց Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ն տարավ քաղաքականություն: ԵԿՄ-ն դարձել էր ՀՀԿ-ի շարժիչ ուժը»: Ըստ Գագիկ Դավթյանի՝ կառույցը պետք է մնա, բայց այն պետք է մաքրվի, քանի որ ուռճացած է. «Նրանք, ովքեր ասում են ԵԿՄ-ն պետք է լուծարվի, նրանք ԵԿՄ-ի ֆիկտիվ անդամներ են, բայց իրենք չեն զբաղվել երկրապահի գործունեությամբ»: Ազատամարտիկի խոսքով ԵԿՄ-ն պետք է վերակենդանացնել, բայց ոչ փակել: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
