Ադրբեջանական հասարակությունը պատրաստ է պատերազմի.Արա Պապյան (video)
Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանում առաջիկայում նախատեսված զորավարժություններով պայմանավորված Արցախում դրությունը շատ վտանգավոր է. «Ադրբեջանական հասարակությունն արդեն պատրաստ է պատերազմի: Այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ Ալիևը արկածախնդրության չի գնա և պատերազմ չի սկսի»: Խոսելով Թուրքիայում կայացած ընտրություններից՝ քաղաքագետն ասաց. «Էրդողանը փորձում է Օսմանյան կայսրության խալիֆության գործառույթը վերականգնել: Այս գաղափարական հիմքով Էրդողանը ձգտում է շղարշել Թուրքիայի կայսերապաշտական ձգտումները»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
