«Հրաման է, կատարում ենք». Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականները գեներալի հրահանգով էջմիածնի բնակչի բենզալցակայանը խլել են

Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին: Այդ տարածքը բենզալցակայան կառուցելու նպատակով աճուրդով տրամադրվել է Էջմիածնի բնակիչ Պետրոս Թորոսյանին: Կառուցապատման աշխատանքներն սկսվել են, և երբ 80 տոկոսով շինությունը կառուցված է եղել, հանկարծակի հայտնվել են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականները և Պետրոս Թորոսյանին հորդորել այն վաճառել գեներալ Մանվել Գրիգորյանին:

Գեներալ Մանվել Գրիգորյանի անունից օգնականները պարբերաբար պահանջեր են ներկայացրել բենզալցակայանը վաճառելու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել են քանդել, ավելին՝ ասել են. «Եթե չտաս, ավելի լավ ա հեռանաս ընտանիքով»: Պետրոս Թորոսյանը, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով պատմությունը, նշում է՝ ստիպված է համաձայնել և 2005թ.հունվարի 11-ին նոտարական կարգով վավերացվել է լիազորագիր և այն տրվել է Գևորգ Այվազյանի ներկայացրած Լևոն Սահակյանին՝ վերջինիս լիազորելով իր փոխարեն նաև օտարել նշված շինությունը: Թորոսյանը նշում է, որ ոչ թե վաճառել է գույքը, այլ ուղղակի հանձնել է ճնշումների ազդեցության ներքո, մինչ օրս իրեն գումար չի տրվել: Տղամարդը նաև նշում է, որ երբ պահանջել է, որպեսզի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ հանդիպում կազմակերպեն՝ անձամբ նրա հետ այդ հարցը քննարկի, վերջինիս օգնականները պատասխանել են, թե գեներալը իրեն տեսնել չի ուզում և որ այդ հարցով իրենք են զբաղվում: Հրաման է, իրենք էլ կատարում են:
Հիշյալ հասցեում գտնվող բենզալցակայանը դեռևս 2007թ. հուլիսի 26-ին գնահատվել է 68. 871 000 ՀՀ դրամ, այն գեներալին հանձնելուց հետո, ինչպես Թորոսյանն է նշում, իրեն որևէ մեկը չի անհանգստացրել: Սակայն տարիներ անց Պետրոս Թորոսյանը նամակներ է ստացել. «Հարկայինից իմ անունով նամակներ էին գալիս պարտքերի վերաբերյալ,- ասում է Թորոսյանն ու հավելում,- դրանք հանձնել եմ Գևորգ Այվազյանին՝ հարցնելով՝ ինչո՞ւ է իմ անունով դեռ, ինչու են ինձ նամակներ գալիս»: Ի պատասխան Այվազյանն ասել է թե «պատռի դրանք, իրենք գիտեն, թե ում է պատկանում»: Պարզվել է նաև, որ բենզալցակայանը սեփականության իրավունքով 2007թ. սեպտեմբերի 12-ից պատկանել է «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական՝ նույն ինքը Գևորգ Այվազյանը: Գույքը դրվել է ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում, իսկ հիշյալ կանոնադրական կապիտալում գույք ներդնողը համարվում է մասնակից՝ իրավունք ունեցող մասնաբաժնի պահանջատեր և ընդամենը մեկ շաբաթ հետո Պետրոս Թորոսյանին հեռացրել են մասնակիցների ցանկից: Հետաքրքրաշարժն այն է, որ այդ կանոնադրական կապիտալում միակ 100 տոկոսանոց բաժնետերը հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Օրեր առաջ Պետրոս Թորոսյանը տեղի ունեցածի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հայտարարություն է տվել հանցագործության մասին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործով տուժող ճանաչված Թորոսյանն ակնկալում է, որ մի օր արդարությունը կվերականգնվի, իսկ այս տարիների ընթացքում լռել է՝ իր ընտանիքի անվտանգությունից ելնելով: Քրեական գործով բացի տուժողից, ցուցմունքներ են տվել մի շարք վկաներ:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am