Հանրապետականն ազատվում է «բալաստից»

Ինչ վերաբերում է զանազան «օլիգարխիկ» կերպարներին ու նրանց՝ ՀՀԿ խմբակցությունից կամ թեկուզ հենց կուսակցությունից հեռանալուն, ապա դա ավելի շուտ դրական երեւույթ է, ավելի շուտ՝ առողջանալու, քան թե՝ փլուզվելու նշան է: Կարելի է, իհարկե, ասել՝ «օլիգարխները հեռանում են ՀՀԿ-ից»: Բայց կարելի է նաեւ ասել, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, ձերբազատվում է ավելորդ ծանրությունից՝ «բալաստից»: Ազատվում է հենց այն օդիոզ կերպարներից, որոնք, իրենց «օլիգարխիկ» շահերից ելնելով, կցվել էին իշխանական կուսակցությանը, գրեթե մեկուկես տասնամյակ, ի դեպ, վայելելով այդ կցմամբ շահած արտոնություններ, պատգամավորական մանդատ, հնարավոր է՝ թաքցրած հարկեր, մանրումեծ խուլիգանություններ եւ այլն, եւ այլն, ըստ անհրաժեշտության՝ պատսպարվելով իշխող կուսակցության անվան հետեւում: Ի վերջո, հիմնականում հենց այդ ապաքաղաքական, «օլիգարխիկ» կերպարներին է ՀՀԿ-ն «պարտական»՝ հանրության մի զգալի մասի բացասական վերաբերմունքին արժանանալու համար: Իսկ հիմա, «օլիգարխիկները», որ, ըստ սահմանման, կարող են մտերիմ լինել միայն իրենց փողերի ու շահերի հետ, շտապում են հեռանալ ու, բարեբախտաբար, նաեւ հեռացան ՀՀԿ-ից: Նրանցից ոմանք դա նույնիսկ փորձում են անել այնպես, որ սրբի կամ առնվազն կույսի տեղեկանք ստանան: Որ շատ ջանան, հնարավոր է եւ՝ ստանան, ԱԱԾ-ից կամ, ինչ իմանաս, գուցե հենց Փաշինյանից: Կատակը՝ կատակ, բայց հիմնական հարցն այլ է: Բուն հարցն այն է, թե հեռացումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀՀԿ-ի, որպես քաղաքական կազմակերպության, հետագա գոյության ու գործունեության վրա: Մեր կարծիքն այն է, որ հիմնականում՝ դրական կանդրադառնան: ՀՀԿ-ն, ինչ խոսք, ինքնամաքրման փուլ պետք է անցնի, այդ ընթացքում ձերբազատվելով «բալաստից»՝ զանազան պատեհապաշտ, կուսակցությունը իրենց անձնական կամ խմբային շահերին ծառայեցնելու նպատակով շարքեր թափանցած, անսկզբունք ու անգաղափար անձանցից: Միաժամանակ ինքնամաքրման փուլը ենթադրում է նաեւ ՀՀԿ իշխանության տարիների համար քաղաքական պատասխանատվությունը, որն այս կուսակցությունը միշտ էլ պատրաստակամորեն ստանձնել է, ի տարբերություն իր հետ կոալիցիա կազմած, բայց արագորեն գնացքից թռած կուսակցությունների: Բայց ոչ միայն դա: ՀՀԿ-ն պետք է կարողանա առնվազն ինքն իր համար ու իր շարքերի առջեւ դուրս բերել ու նշել այն կոնկրետ սխալները, որ թույլ է տվել: Ոչ թե՝ ընդհանրական ձեւակերպմամբ, թե՝ սխալներ եղել են, այլ կոնկրետ սխալներն ու պատճառները: Առնվազն՝ հետագայում դրանք չկրկնելու համար: Այսօր, իհարկե, տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ ցածր են գնահատում ՀՀԿ-ի շանսերն առաջիկա արտահերթ ընտրություններում: Բնականաբար այդ կանխատեսումները, գնահատականներն ունեն որոշակի օբյեկտիվ հիմք: Բայց դա՝ այսօր: Ինչ կարող է լինել վաղը, մյուս օրը, մեծ հաշվով, ոչ ոք չի կարող վստահորեն ասել: ՀՀԿ-ն, կարծում ենք, ունի միանգամայն կայուն քաղաքական ու գաղափարական հենք, կազմակերպչական նկատելի ներուժ, որպեսզի ոչ միայն հաղթահարի ներկայիս՝ կուսակցության համար ծանր ու փորձություններով լի շրջանը, այլեւ պահպանի հաջորդ՝ խորհրդարանական քաղաքական ուժի, պետության քաղաքական օրակարգը ձեւավորող ուժերից մեկի իր կարգավիճակը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am