Վարչապետի առաջարկն իրատեսական է. բանկերը կարող են իջեցնել հիփոթեքային և այլ՝ նպատակային վարկերի տոկոսները

Ժամանակ օրաթերթը գրում է. Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է տոկոսադրույքների նվազեցման այս քաղաքականությունը տարածել նաև վարկային այլ տեսակների վրա, տնտեսագետը նկատեց, որ հնարավոր է, բայց այստեղ շատ կարևոր է նաև բանկերի կողմից ռիսկերի գնահատումը։ «Օրինակ՝ բանկերը վարկ տրամադրում են ոչ թե դրա կարիքը ունեցողին, այլ վարկունակ քաղաքացիներին, որը եկամուտներ ունի։ Այստեղ ևս քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա: Մենք պետք է բիզնեսվարկերը, գյուղվարկերը տրամադրենք կարողունակին, այլ ոչ թե վճարողունակին։ Ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի նաև համագործակցության եզրեր գտնել նաև այլ վարկերի տոկոսադրույքների մասով»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով էլ՝ հիփոթեքային վարկերի հիմնական մասը ծրագրային ռեսուրսների հաշվին են, որոնք տրամադրվում են առևտրային բանկերին հիփոթեքային վարկեր տրամադրելու համար։ Այդ ընկերությունների ներգրավված լինելը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազեցնել առանց բյուջեն ծանրաբեռնելու։ «Այդ ընկերությունների գումարները միջազգային ֆինանսական փոխառություններ են և պետական բյուջեի վրա ծախս չեն գեներացնում։ Ինչ վերաբերում է կանխավճարի չափի նվազեցմանը, ապա դա նույնպես բանկային համակարգի չափանիշ է։ Բանկերը որոշակի լրացուցիչ ռիսկ կարող են վերցնել իրենց վրա և ավելի ցածր կանխավճարով տրամադրեն վարկերը։ Սա հնարավոր է նաև այն առումով, որ հիփոթեքային վարկերն ավելի ցածր ռիսկի վրա են, քան այլ երկարաժամկետ վարկեր։ Այնպես որ, վարչապետի նշած չափանիշները լրիվ իրատեսական են, և կարծում եմ՝ առաջիկայում լուծումների ականատես կլինենք, որը թույլ կտա բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Առաքելյանը։ Ինչ վերաբերում է վարկային այլ տեսակների տոկոսադրույքների հնարավոր նվազեցմանը, ապա տնտեսագետի խոսքով՝ նպատակային վարկերի դեպքում պետությունը, ԿԲ-ն ռեսուրսների ներգրավման հնարավորություն ունի, որոնց մասով որոշակի նվազեցում ևս հնարավոր է։ «Այո, նպատակային վարկերի դեպքում ևս նվազեցնելու տեղ կա։ Կարծում եմ՝ պետությունը քայլեր կձեռնարկի բանկային համակարգից ունեցած դրական սպասելիքները արդարացնելու մասով, պարզապես դա այդքան արագ չի լինի։ Բայց տնտեսության մեջ արդեն որոշակի աշխուժություն կա, որը աստիճանաբար կբերի նաև բանկային համակարգում դրական փոփոխության»,- եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am