19 տարի առաջ Սարգսյան-Փաշինյան դատավարությունն էր. վարչապետի հրապարակումը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ արված 1999 թվականին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար էր ու դատարանում հանդես էր գալիս որպես պատասխանող, նաև ներկայանում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավանախորդ «Օրագիր» օրաթերթի դեմ հակընդդեմ հայցով: Ըստ հայցի, նա մեղադրում էր Ն. Փաշինյանին հերյուրանք ու զրպարտություններ տպագրելու մեջ: Սերժ Սարգսյանի ջանքերով Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Օրագիր» օրաթերթը փակվեց, բայց շատ կարճ ժամանակ անց Փաշինյանը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթը:

