Կվճարեն նաև անձրևի համար
«Իսկրայի» փոխանցմամբ, Պերմի երկրամասում Կունգուր քաղաքի բնակիչները մայիսից կոմունալ ծառայությունների անդորրագրերն են ստանում, որտեղ նշված է կեղտաջրերի, այդ թվում անձրևաջրերի համար գումարը:
Ամեն ամիս բնակիչները անձրևի համար 7 ռուբլի են վճարելու:
Քաղաքային «Վոդոկանալ»-ում հրատարակությանը հայտնել են, որ հավաքը լիովին օրինական է և իրականացվում է սակագների տարածաշրջանային ծառայության հրամանի հիման վրա: Կունգուրի բնակչությունը մոտ 66 հազար է:
