Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել
Ոստիկանության Արմավիրի բաժինը մի կնոջից ահազանգ է ստացել, որ Արշալույս գյուղում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել իրերը: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։
