ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս Թուրքիա մեկնել
Ամերիկայի Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս Թուրքիա չմեկնել: Պետական դեպարտամենտի կայքէջում խորհուրդ է տրվում վերանայել Թուրքիա նախատեսված ուղեւորությունները՝ ահաբեկչության եւ կամայական ձերբակալությունների սպառնալիքի պատճառով: Մասնավորապես, ահաբեկչության սպառնալիքի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել թուրք-սիրիական սահմանի երկայնքով գտնվող շրջանները, ինչպես նաեւ հարավ-արեւելյան Հաթայ, Քիլիս, Գազիանթեպ, Սանլիուրֆա, Սիրնակ, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուս, Մարդին, Բեթմեն, Բինգյոլ, Թունջելի, Հաքարի եւ Բիթլիս նահանգներ: ԱՄՆ քաղաքացիներին արգելվել էր նաեւ հեռանալ Թուրքիայից:
