Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում Հայաստանի ու Արցախի հասարակությունից

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որի միջոցով ներողություն է խնդրում ՀՀ և Արցախի հասարակությունից՝ թույլ տված վրիպակի համար: Հեռուստաընկերության կայքէջում տեղադրված հայատարարության մեջ նշվում է. «Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հունիսի 28-ի հիմնական թողարկման ընթացքում Մարտակերտի ազատագրման 25 ամյակի միջոցառման մասին տեսանյութի սկիզբը եթեր է հեռարձակվել ռեպորտաժի բովանդակությունը աղավաղող վրիպակով, որը հնարավորինս արագ շտկվել է եթերում: Հաշվի առնելով վրիպակի առկայության հանգամանքով պայմանավորված հանրային հնչեղությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում ՀՀ և Արցախի հասարակությունից և տեղեկացնում, որ վրիպակը թույլտված խմբագիրը նկատողություն է ստացել»: