ՀՀ դատարանը օրենքի խախտումով վարույթ է ընդունել մի գործ, որի պատասխանող կողմը ՌԴ քաղաքացի է. Գայանե Դեմիրչյան (փաստաբան) (video)
Հայաստանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գործ է ընդունել, որն օրենքով սահմանված կարգով չպետք է քննվի Հայաստանում: Խոսքն այն մասին է, որ ՌԴ քաղաքացի, իսկ այժմ ՀՀ քաղաքացի դարձած Նիկոլ Պարազյանը ապրիլին դիմել է դատարան երեխաների բնակության հարցը որոշելու համար, սակայն պատասխանող կողմը՝ երեխաների հայրը՝ Հովհաննես Պարազյանը, ՌԴ քաղաքացի է, ՌԴ մշտական բնակիչ է: Գործի մասին այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ավելի մանրամասն խոսես փաստաբան Գայանե Դեմիրչյանը. «Դատարանն այդ գործը չպետք է վարույթ ընդուներ և հայցեր ապահովեր: Դա կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունն ու հիմնավորում կանխակալ վերաբերմունքը հայցվոր կողմի նկատմամբ»: Մանրամասները՝ տեսանյութում.
