Հայաստանում դատավորը ցինիկաբար խախտում է ոչ միայն ՀՀ-ի ու ՌԴ-ի օրենքը, այլև միջազգային. Էդուարդ Պետրով (փաստաբան) (video)
Ռուսաստանի Մոսկվա քաղաքի փաստաբանների միության փաստաբան Էդուարդ Պետրովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի ազդել դատական համակարգի վրա. «Ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն, և այն պետք է երևա նաև դատական համակարգում: Այստեղ հայցը չէր կարող ընդունվել, ՀՀ օրենքն էլ է այդպես ասում, նույնը ասում է նաև Մինսկի կոնվենցիան: Կոնվենցիայի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նման գործը պետք է քննվի այնտեղ, որտեղ ընտանիքը մշտական բնակվում է: Պարազյան ընտանիքը, երեխաներն ու մայրը բնակվել են և հաշվառված են եղել ՌԴ-ում մինչև վերջերս»: Փաստաբանների պնդմամբ, հարցը ՀՀ դատարանից հանելու միակ նպատակը օրենքի սահմաններում աշխատելն է: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
