«Վարորդներն ու քաղաքացիները սկսել են դժգոհել ճանապարհային երթևեկության կարգ ու կանոնից». Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Վարորդներն ու քաղաքացիներն սկսել են դժգոհել ճանապարհային երթևեկության կարգ ու կանոնից, 2 րոպե առաջ նկարում երևացող մեքենան մեծ արագությամբ, կոպտորեն կտրելով մեր մեքենայի դիմացը կրկեսի դիմացի խաչմերուկում ստեղծեց վթարային վիճակ` վստահ լինելով, որ չի նկարվում։ Ազնիվ խոսք, լավ չի։ 90GA101 մեքենայի համարն է, զգուշացեք իրենից»։

